տուն Լուրեր Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցիչներին

Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցիչներին

123
0

loqyanՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 11-ին ընդունել է Ասիական Զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին, նախարարը գոհունակությամբ է խոսել վերջին տարիներին Հայաստանում Ասիական Զարգացման բանկի ակտիվ գործունեության մասին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, մասնավորապես` Կոշտ թափոնների կառավարման (SWM) ներդրումային ծրագրին, Երկրորդական քաղաքների զարգացման ներդրումային ծրագրին և Սեյսմիկ ապահովության բարելավման ծրագրին: