տուն Լուրեր Դավիթ Լոքյանը խորհրդակցություն է անցկացրել

Դավիթ Լոքյանը խորհրդակցություն է անցկացրել

80
0

loqyanՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում «ԷԿՈՐԻՍ Նեդերլանդ Բի Վի» Տեխնիկական աջակցության թիմի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն և ԵՄ գրասենյակի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են «Հայաստանի 2016-2025թթ. Տարածքային զարգացման ռազմավարություն» փաստաթուղթը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Խորհրդակցության ընթացքում նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, մասնավորապես զարգացման ծրագրերում շեշտադրումներ կատարելու ուղղությամբ: Նախարար Դավիթ Լոքյանը ՀՀ ՏԿԶՆ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ սահմանված ժամկետներում և կարգով փաստաթուղթը ներկայացվի   ՀՀ կառավարության հաստատմանը:

Փաստթուղթը հնարավորություն է տալիս համակարգել տարածքային զարգացմանն ուղղված ջանքերը` ԵՄ մոտեցումներին համահունչ, ինչպես նաև ներկայիս ծրագրերի նպատակներն ու նախագծերի հետագա իրականացումը համապատասխանեցնել ազգային զարգացման փոխհամաձայնեցված առաջնահերթություններին, որոնց իրականացումը կհանգեցնի որակյալ ու հարատև արդյունքների /աշխատատեղերի ստեղծում ու տնտեսական զարգացում, մարդկային կարողությունների զարգացում, ՓՄՁ-ներին աջակցություն, հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացում/:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին (խոշորացում), Եվրոպական երկրներում այդ ուղղությամբ իրականացված միջազգային փորձին,   ԵՄ աջակցությամբ իրականացվող «Տարածքային զարգացման պիլոտային ծրագրին» (PRDP) և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային գործունեության մեխանիզմներին: