Ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակման այլընտրանքը վստահված անձանց և դիտորդներին այդ ցուցակներին ծանոթանալու հնարավորություն ընձեռելն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարնախարար Դավիթ Հարությունյանը: «Մենք ընտրական օրենսգրքի նախագծում սահմանել ենք, որ ընտրություններից հետո դիտորդները և վստահված անձինք կարող են դիմել և ծանոթանալ այդ ցուցակներին: Մենք պնդում ենք, որ ցուցակները պաշտոնապես չեն հրապարակվելու, քանի որ դա գաղտնիության սկզբունքի խախտում կլինի, սակայն մենք այլընտրանք առաջարկել ենք», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:
Նա հստակեցրեց, որ գործող օրենսգրքով սահմանված է, որ վերահաշվարկի դեպքում վստահված անձինք կարող են ծանոթանալընտրական
ցուցակներին, իսկ առաջարկվող նախագծով վստահված անձինք ու նաև դիտորդները կարող են ծանոթանալ այդ ցուցակներին առանց
վերահաշվարկի պահանջի: «Մեր ընդդիմադիր գործընկերներն էլ միշտ ասել են, թե ինչու վստահված անձը միայն վերահաշվարկի դեպքում
կարող է տեսնել այդ ցուցակները: Մենք էլ գտել ենք, որ դա ճիշտ հարցադրում է ու առաջարկում ենք ցուցակներին ծանոթանալու
հնարավորություն տալ առանց վերահաշվարկի պահանջի»,- նշեց Հարությունյանը:
Հարցին՝ կարո՞ղ է վստահված անձը ցուցակներում նկատած խախտումները դատարանում որպես ապացույց ներկայացնել, Դավիթ
Հարությունյանը պատասխանեց. «Դատարանում վկայի խոսքն էլ կարող է հիմք լինել: Եթե, օրինակ, նա տեսել է, որ ենթադրենք ցուցակի 18րդ համարի ներքո գտնվող անձի անվան դիմաց ստորագրված է և պնդում է, որ տվյալ անձը երկրում չէ կամ դատարանում ներկայացնում է այդ անձի կնոջ հայտարարությունը, որ նա արտերկրում է, դա արդեն դատարանի համար հիմք է, որպեսզի պահանջի լրացուցիչ ապացույցներ, իսկ լրացուցիչ ապացույց կարող է լինել քաղվածքը ստորագրված ցուցակներից: Խոսքն ընդամենը գնում է այն մասին, որ պաշտոնապես այդ ցուցակները հրապարակվել չեն կարող», եզրափակեց Հարությունյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավարնախարար Դավիթ Հարությունյանը մարտի 30ին Ազգային ժողովում մասնակցել է ընտրական
օրենսգրքի նախագծի հերթական քննարկմանը, որի ժամանակ հասարակական կազմակերպությունների և խորհրդարանական
խմբակցությունների ներկայացուցիչների համար պարզաբանել է բոլոր այն հարցադրումները, որոնք հնչել են մարտի 18-ին ԱԺում
կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ: