տուն Հասարակություն Իրավական Դավիթ Գրիգորյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

101
0

ՀՀ ՀՔԾ–ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Իրեն առաջադրված մեղադրանքը դատավորը չի ընդունում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամանակավորապես կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել դատավորի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել էր: ՀՔԾ-ից հաստատել էին, որ խուզարկությունը տեղի է ունեցել ծառայությունում քննվող գործի շրջանակում: