Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հանդիպման նախնական պայմանավորվածություն կա. Araratnews.am-ին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
«Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կա, ժամկետների հետ կապված որևէ բան չեմ կարող ասել. օր, ժամ ճշտված չէ»,- ասաց պարոն Բաբայանը՝ նշելով, որ հենց որոշվի, ապա տեղեկություն կտրամադրվի:
Հիշեցնենք, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո, իր հարցազրույցում նշել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ նախատեսվող հանդիպման մասին: