տուն Լուրեր Դավիթ Ամալյան. «Հստակ որոշել եմ՝ որևէ քաղաքական ուժի կողքին այլևս չեմ կանգնելու»....

Դավիթ Ամալյան. «Հստակ որոշել եմ՝ որևէ քաղաքական ուժի կողքին այլևս չեմ կանգնելու». hetq.am

153
0

66171_b

Այսօր` մարտի 2-ին, «Գոյ» թատրոնում տեղի կունենա երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի՝ «Ես հասկացա» խորագիրը կրող մենահամերգը։ 

-Նախորդ հարցազրույցներում հայտարարել եք, որ միշտ դժվարացել եք համերգի համար խորագիր ընտրել, անգամ եղել է, որ համերգն ուղղակի կոչել եք «մենահամերգ»։ Այս անգամ՝ «Ես հասկացա»…Ինչո՞ւ։  

-Խորագիրը պայմանավորված է գրածս վերջին երգի վերնագրով։ Երգի վերջին տողերում արձանագրում եմ, որ իրականում ոչինչ էլ չհասկացա: Նախորդ մենահամերգիս համեմատությամբ 3-4 նոր երգ կհնչի։ Սա ավելի շատ կամերային, դրամատիկ մթնոլորտ ունեցող համերգ է, զրույց հանդիսատեսի հետ: «Գոյ» թատրոնի նախաձեռնությունն է։ Գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը, ով իմ ընկերն է, զանգահարեց ու առաջարկեց մենահամերգ կազմակերպել թատրոնում Համաձայնեցի: Այս նույն ծրագրով այս տարի եղել եմ Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Քաջարանում, Սիսիանում: Աշնանը պատրաստվում եմ մեծ մենահամերգի՝ նույն ծրագրով։

-Համերգի մասին որևէ գովազդ, աֆիշ կարծեք թե չկա…

-Քանի որ փոքր համերգ է, դահլիճը 120 տեղանոց է, հայտարարությունը եղել է միայն «Ֆեյսբուք»-ում։ Ինքս հեռու եմ սոցիալական ցանցերից, ֆեյսբուքյան իմ էջը քրոջս տղան է օգտագործում, գիտեմ, որ  5000 ընկեր ունեմ։ Եթե նրանց մեկ տոկոսը գա, դահլիճի կեսը կլցվի, մյուս կեսն էլ ընկերներս կլինեն… (ծիծաղում է)։

-«Ես հասկացա» երգը ինչ-որ մտորումների՞ արդյունք է։

-Որպես կանոն, որևէ բան ինձ չի դրդում, որ նստեմ ու երգ գրեմ։ Գուցե լինի նախապայման, բայց ոչ դրդիչ ուժ։ Զգում եմ, որ ուզում եմ ինչ-որ բան գրել, վերցնում եմ գրիչն ու գրում: Բնականաբար գիշերն եմ գրում, բնականաբար առաջինը գրում եմ խոսքերը… Հետո խոսքերն իմ մեջ սկսում են եփվել, գալիս է մի ժամանակ՝ դա կարող է լինել կես ժամ հետո, կարող է լինել մեկ ամիս հետո, ու ծնվում է համապատասխան մեղեդին։ Երբեք ծրագրված չեմ նստում երգ գրելու: Միամիտ է ծնվում: Բայց պատվիրված երգեր ունեմ, թեև դրանք էլ չեմ ծրագրում։ Լինում է, որ պատվիրատուի հետ խոսում եմ, տպավորված գնում եմ ու արագ գրում: Այդպես է եղել, օրինակ, «Կենացդ, եղբայր» երգի դեպքում։

-Պատվիրված երգերը, փաստորեն, նույնպես ընդգրկվում են Ձեր երգացանկում։

-«Կենացդ, եղբայր» երգը նվիրված է Արտակ անունով տղայի հիշատակին։ Նա ապրել է Վորոնեժում, անձամբ ծանոթ չեմ եղել, բայց բավական ընդհանուր ընկերներ ենք ունեցել: Կարգին տղա է եղել, թիկունքից խփել են։ Երգը պատվիրեց նրա եղբայրը, ասաց, որ կարիք չկա անունը հնչեցնելու, կարող է ավելի խոհափիլիսոփայական լինել ու ներառվել նաև համերգային երգացանկում։ Համերգներին, որպես կանոն, անհատականացնող երգեր չեմ հնչեցնում: Եթե երգի մեջ անունը հնչում է, այդ երգը լսում եմ ես, ընկերներս ու այն մարդու հարազատները, ում նվիրված է երգը։ Միգուցե գա ժամանակ, ու որոշեմ հանդիսատեսին ներկայանալ հենց պատվիրված երգերով։ Ի դեպ պատվիրված ուրախ երգեր էլ ունեմ գրած, օրինակ  50-ամյակին նվիրված։ Գուցե մի օր բոլորն ամբողջությամբ ներկայացնեմ հանրությանը, որպեսզի հոգեհանգստի տպավորություն  չթողնեմ (ծիծաղում է):

-Ձեր երգերից դատելով շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, թե տխուր ու թախծոտ մարդ եք։  

— Մի հին խոսք կա` հարցնում են ինչ ձևի տղա ես, ասում է շրջապատիցս հարցրու (ծիծաղում է): Հիմա ես ասեմ՝ շրջապատիս, ընկերներիս հարցրեք։ Համենայնդեպս նրանք գիտեն, որ այդպիսին չեմ։ Ես, ի հակասություն իմ երգերի, չափից դուրս,  նույնիսկ ինչ-որ տեղ ցինիզմի հասնող կենսախինդ մարդ եմ, սիրում եմ քեֆեր, խնջույքներ, խմել-ուրախանալ, պարել։ Սիրում եմ ապրել: Թե ինչու են իմ երգերն այդպես ծնվում, ես էլ չգիտեմ: Վերջերս մեկն ասաց՝ բայց դուք եք գրում, ինչպես չգիտեք։ Ասացի՝ երգերին հարցրեք, իրենք կարող են իմանալ, իրենք շնչավոր մարմիններ են: Օրինակ, երբ երեխա ժամանակ հարց էի տալիս Ռուբիկի (Ռուբեն Հախվերդյանի) երգերին, պատասխանն ստանում էի: Պատահական չէ, որ հիմա մտերիմ ենք ու այն պատասխանները, որոնք երգից ստացել եմ, նույն ձևով նրանից եմ լսում։

-Զրույցի սկզբում ասացիք, որ սոցիալական ցանցերում այնքան էլ ակտիվ չեք։  Մինչդեռ այսօր «Ֆեյսբուքը» դարձել է ամենաթեժ թեմաների շուրջ հասարակական բանավեճերի, քննարկումների հարթակ։ Չե՞ք հետևում՝ ինչ է կատարվում վիրտուալ աշխարհում։

-Ոչ, նախ՝ տեխնիկապես չեմ տիրապետում, բացի այդ՝ չեմ սիրում. սոցիալական ցանցն ավելի շատ գլամուրային բամբասկոտության է նման: Հատկապես չեմ կարողանում ընդունել տագնապախառը ֆեյսբուքյան մոտեցումները, երբ լարված իրավիճակ է լինում սահմանին։ Մի անգամ մեկը գրել էր՝ արդեն Տավուշը հանձնել ենք: Ուզում էի գտնել դրան ու… 3-4 ժամ առաջ խոսել էի ընկերներիս հետ, ծանոթ էի իրավիճակին, գիտեի, որ լարվածություն կա, կրակոցներ կան: Գիտեմ, որ հնարավոր չէ, բայց այդ գրառումը կարդալուց հետո կրկին զանգել եմ ընկերներիս, հարցնում եմ՝ ոնց եք, ասում են՝ շատ լավ ենք, ամեն ինչ լավ է ու արդեն հանգիստ է: Այնքան  կատաղած էի, որ ուզում էի համակարգչի էկրանը ջարդել, ախր ո՞վ ես դու, ով է քեզ թույլ տվել նման բան գրել: Ես միշտ ասում եմ` մեր դեմ պայքարողն ավելի  բարոյական արժեք է, քան մեր մեջի դավաճանը:

Մանրամասներն՝ այստեղ: