տուն Քաղաքական Միջազգային Դաունի համախտանիշով երեխաների աբորտը ցանկանում են արգելել

Դաունի համախտանիշով երեխաների աբորտը ցանկանում են արգելել

135
0

скачанные файлы

Օհայո նահանգում աբորտի հակառակորդները առաջ են քաշում մի գաղափար, ըստ որի բժիշկն իրավունք չունի ընդհատելու հղիությունը, եթե սաղմի մոտ Դաունի համախտանիշ է ախտորոշվել:

Նախաձեռնությունը “Կյանքի իրավունք” ազգային կոմիտեինն է : Նոր օրենքն արդեն տեղի խորհրդարանի 2 պալատների անդամների 2/3-րդի հավանությանն է արժանացել, դրա համար էլ  հույս կա , որ այն  աշնանն անցկացվելիք նստաշրջանում կհաստատվի, գրում է letidor.ru-ն:

Տարիներ առաջ կատարված գիտական հետազոտության համաձայն, Դաունի համախտանիշի պատճառով 60-90% դեպքերում կանայք աբորտի են դիմում:

Մինչդեռ, կանանց աբորտի իրավունքը պաշտպանող իրավաբանները նշում են, որ նորամուծությունը խաթարում է  Գերագույն դատարանի որոշումը, որը երաշխավորում է նրանց  աբորտի իրավունքը, մինչ երեխայի կենսունակ դառնալը: