տուն Լուրեր Դատախազություն. Զանգվածային միջոցառումներին առնչվող դեպքերի առթիվ հարուցվել է 50 քրեական գործ

Դատախազություն. Զանգվածային միջոցառումներին առնչվող դեպքերի առթիվ հարուցվել է 50 քրեական գործ

105
0

Ապրիլի 13-ից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում անցկացված զանգվածային միջոցառումներին առնչվող՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի առթիվ հարուցվել է 50 քրեական գործ: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Այդ թվում՝
ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (ուլիգանությունը) հարուցվել է 20 քրեական գործ,
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)՝ 7 քրեական գործ,
ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)՝ 5 քրեական գործ,
ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)՝ 7 քրեական գործ
(այստեղ հաշվառված է՝ միայն նշված հոդվածով հարուցվածը),
ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով (զանգվածային անկարգությունները)՝ 7 քրեական գործ,
ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը)՝ 4 քրեական գործ:
Այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նույն ժամանակահատվածում ձերբակալվել է 97 անձ, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, կալանավորումը որպես խափանման միջոց է կիրառվել 9 անձի նկատմամբ:
2018թ. մայիսի 8-ի դրությամբ հարուցված այդ քրեական գործերով ձերբակալված կամ կալանավորված բոլոր անձինք ազատվել են արգելանքից: