տուն Լուրեր Դատախազը Վարդան Պետրոսյանի համար 6 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց. News.am

Դատախազը Վարդան Պետրոսյանի համար 6 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց. News.am

85
0

16.01.32

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին այսօր՝ հունվարի 16-ի, Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Արթուր Սարգսյանը պահանջեց դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից։

Արթուր Սարգսյանը իր մեղադրական ճառում նշեց, որ մեղադրանք առաջադրելիս իրենք մի շարք հանգամանքներ են հիմք ընդունել, այն, որ Վարդան Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել դեպքի պահին, մեքենայի արագությունը բախման պահին գերազանցել է 71կմ/ժ-ը, որը թույլատրված չէ օրենքով, եւ մի շարք այլ հանգամանքներ։

Դատախազը նաեւ նշեց, որ դեպքից հետո արված քննչական գործողությունները ցույց են տվել, որ մեքենաների բախումը տեղի է ունեցել ճանապարհի երթեւեկելի հատվածից դուրս, ճանապարհի աջ կողմում՝ կողնակում։

Դատախազը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ Վարդան Պետրոսյանը տեսել է, որ հետընթացի լույսեր են միացված եղել, սակայն շարունակել է նույն արագությամբ ընթանալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: