տուն Լուրեր Դատավորներն աշխատանքից ազատման դիմումնե՞ր են գրում

Դատավորներն աշխատանքից ազատման դիմումնե՞ր են գրում

115
0

Այսօր համացանցում տեղեկություն հրապարակվեց, որ բազմաթիվ դատավորներ աշխատանքից ազատման դիմում են գրել: Պատճառն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո դատավորները պետք է ապրեն միայն աշխատավարձով՝ կաշառք ու «լեվի» գումարներ չեն լինելու:

Araratnews.am-ը կապ հաստատեց  ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանի հետ՝ պարզաբանում լսելու: «Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց  վարչության պետը:

Սոնա Դավթյան