Արդարադատության խորհուրդը որոշել է ՀՀ Նախագահի հաստատմանը ներկայացնել՝ Կարեն Աշոտի Ավետիսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
ԱԽ-ն առաջարկել է Կարեն Աշոտի Ավետիսյանին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար դադարեցնել ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
ՀՀ արդարադատության խորհուրդը առաջարկել է ՀՀ Նախագահին համաձայնություն տալ Կարինե Սոսի Բաղդասարյանի և Կարեն Բաղիշի Մաթևոսյանի թեկնածություններին որպես ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ:
Միևնույն ժամանակ ԱԽ-ն առաջարկել է դադարեցնել դատավոր Կարինե Սոսի Բաղդասարյանի որպես Վարչական դատարանի դատավորի լիազորությունները, իսկ Կարեն Բաղիշի Մաթևոսյանի լիազորությունները՝ որպես Վարչական դատարանի նախագահի: