ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը տվել է պարզաբանում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել էր, որ գործնականում ծագում է խնդիր, երբ դատարանը մեկնաբանում է ժամը, ոչ թե աստղաբաշխական կամ աշխատանքային ժամ իմաստով, այլ՝ դատական աշխատանքային ժամ իմաստով: Նա խնդրել է տալ խորհրդատվական պարզաբանում «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգի վերաբերյալ:
Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է, որ ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314¹-րդ հոդվածի 2-րդ մաս) սահմանված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակը (ժամը) սահմանափակված է դատական նիստի ժամանակահատվածով («դատական
աշխատանքային ժամ»):