Բրազիլիայի դատարանը սառեցրել է «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի հաշվեհամարները, որոնց վրա կա մոտ 47 մլն դոլար, հաղորդում է իսպանական Marca-ն:
Բրազիլացուն կասկածում են հարկերի վճարումից խուսափելու մեջ: Նշվում է, որ Նեյմարից կարող է գանձվել 16 մլն դոլար 2011-13 թվականին հարկեր չվճարելու համար: