Վաղը ժամը 11:00-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Նույն օրը ժամը 17:00-ին տեղի է ունենալու նրա հոր՝ Պավլիկ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: