Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մերժեc Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։
Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր մասնակցում։