Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, դռնփակ դատական նիստ է մեկնարկել, որում քննվում է ՀՀ ԱԺ պատգամավոր, անձեռնմխելիությունից զրկված Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկումը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալման 72 ժամը լրացել էր այսօր՝ 17:30-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է դատարան՝ Գրիգորյանի կալանքի միջնորդությամբ:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հիմք ընդունելով ԱԺ կայացված որոշումները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարվել է Մանվել Գրիգորյանի նկատմամաբ հարուցել քրեական հետապնդում, ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: