Գործարար Սիլվա Համբարձումյանն ու իր ներկայացուցիչն այսօր` ապրիլի 16-ին, չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստին:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին:
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեներ` նրան պատշաճ ծանուցելու համար: Դատարանը որոշում կայացրեց Համբարձումյանին պատշաճ ծանուցելու համար դատական նիստը հետաձգել և նշանակել սեպտեմբերի 26-ին:
Նշենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարան՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: