տուն Uncategorized Դատարանը կալանավորեց բուքմեյքերական գրասենյակների վրա զինված ավազակային հարձակումներ իրականացրած անձանց

Դատարանը կալանավորեց բուքմեյքերական գրասենյակների վրա զինված ավազակային հարձակումներ իրականացրած անձանց

68
0

ձերբակալված

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Եղիշե Թադեւոսյան փողոցի 12/2 շենքի բնակիչ, 19-ամյա Գևորգ Սերոբյանի եւ Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Ռաֆիկ Ռաֆայելյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երևանում «Վիվարո բեթ» բուքմեյերական գրասենյակներում դիմակավորված ու հրազենի գործադրմամբ ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Դատավոր Գագիկ Խանդանյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը եւ Գ. Սերոբյանն ու Ռ. Ռաֆայելյանը դատարանից տեղափոխվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Նյութը՝ shamshyan.com