Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունն ապրիլի 11-ին ավարտվել էր: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց բողոքի վերաբերյալ իր որոշումը:
Դատարանը՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքը: