տուն Քաղաքական Միջազգային Դատարանը ֆրանսիացուն թույլատրել է ամուսնանալ իր խորթ մոր հետ

Դատարանը ֆրանսիացուն թույլատրել է ամուսնանալ իր խորթ մոր հետ

75
0

P

Դատական երկարատև քաշքշուկներից հետո ֆրանսիացին վերջապես ամուսնացել է իր հոր նախկին կնոջ՝ իր խորթ մոր հետ: Այս մասին հաղորդում է բրիտանական The Telegraph-ը:

Հյուսիսարևելյան Ֆրանսիայի բնակիչներ 48-ամյա Էլիզաբեթ Լորենցն ու 45-ամյա Էրիկ Հոլդերն արյունակից հարազատներ չեն, սակայն երկրի օրենսդրությունն արգելում է նաև զավակի ու նրա խորթ ծնողի ամուսնությունը:

Զույգն անցյալ տարի խնդրագրով դիմել էր անգամ Ելիսեյան պալատ, որտեղից նախագահ Ֆրանսուա Օլանդի ստորագրությամբ պատասխան էր ստացվել՝ հաստատելով նման ամուսնության հակաօրինականությունը:

Սակայն այժմ տեղական դատարանը որոշում է կայացրել զույգի համար բացառություն անել և արտոնել նրանց պաշտոնական միությունը: Դատախազը թեև դեմ է եղել որոշմանը, սակայն չի բողոքարկել այն ավելի բարձր ատյաններում: