ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքում օգոստոսի 21-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 9 դատապարտյալներ ստացան նույնականացման քարտեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ մինչ օրս ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների թվով 224 դատապարտյալներ արդեն ստացել են նունականացման քարտեր:
Գործընթացը շարունակվում է: