տուն Լուրեր «Դատապարտյալների հիվանդանոց»­ում բուժում են ստանում 158 դատապարտված և կալանավորված անձինք

«Դատապարտյալների հիվանդանոց»­ում բուժում են ստանում 158 դատապարտված և կալանավորված անձինք

125
0

Nubarashen10-e1349785702548

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2015թ. ընթացքում ստացիոնար բուժօգնություն են ստացել 822 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2014թ.` 953), իսկ ամբուլատոր ընդունելությունների թիվը 85 408 է (2014թ.`76911): Ստոմատոլոգիական բուժօգնություն է ստացել 3716 (2014թ.`3742) ազատազրկված անձ, դիսպանսեր հաշվառման են վերցվել 1705 (2014թ.`1392) դատապարտյալներ և կալանավորված անձինք: 2015 թվականի ընթացքում անց են կացվել նաև բազմաբնույթ հետազոտություններ. լաբորատոր հետազոտությունների թիվը 12 436 է, ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններինը` 4969, ռենտգենագրաֆիկը`2892: 2015 թվականին ՀՀ տարբեր առողջապահական մարմինների բուժհիմնարկներ` քաղաքացիական հիվանդանոցներ են ուղեգրվել 778 (2014թ.`708) ազատազրկված անձինք: Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների պատճառով պատժի կրումից 2015թ. ընթացքում ազատվել են 9 (2014թ.`2) դատապարտյալներ: Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում են ստանում 158 դատապարտված և կալանավորված անձինք (2014 թվականի փետրվարի 28­ի դրությամբ` 171):