տուն Լուրեր Դատապարտյալի փախուստի փորձը եղել է կազմակերպված

Դատապարտյալի փախուստի փորձը եղել է կազմակերպված

69
0

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳքննության գլխավորվարչությունում ավարտվել է«Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից զենքի գործադրմամբդատապարտյալի փախուստի փորձը կազմակերպելու դեպքիառթիվ հարուցված քրեականգործի նախաքննությունը. քրեական գործն ուղարկվել էդատարան:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրողդատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 2-ինտեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի անոթային վիրաբուժությանբաժանմունք՝ «Արթիկ» ՔԿՀ–ի երեք աշխատակցի ուղեկցությամբ, որտեղից փորձել է դիմելփախուստի: Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որփախուստն ի սկզբանե կազմակերպված է եղել։

Այսպես՝ ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններիարդյունքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողականհիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանն իր ծանոթի՝ Երևանի բնակիչ, ծնված1988թ., հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ կազմակերպելու իր փախուստը: Դատապարտյալը բուժզննում անցնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է«Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի՝ անոթային վիրաբուժության բաժանմունք՝ «Արթիկ» ՔԿՀ–ի երեք աշխատակցի ուղեկցությամբ։ Դատապարտյալը նախապես իր ծանոթին հայտնել է, որ իրեն տեղափոխելու են բժշկական կենտրոն բուժզննման և ցուցումներ տվել՝ իր փախուստըկազմակերպելու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, հիշյալ բաժանմունքիհիվանդասենյակներից մեկում, որտեղ գտնվել են դատապարտյալը ՔԿՀ–ի աշխատակիցների հետմիասին, ներս է եկել դատապարտյալի ծանոթը՝ մարզական պայուսակով, և Դ.Գալստյանիփախուստը կազմակերպելու նպատակով պայուսակից հանել է ինքնաձիգը և ՔԿՀաշխատակիցներին սպանելու նպատակով կրակոցներ արձակել վերջիններիս ուղղությամբ։ ՔԿՀանվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Ա.Մարուքյանին հաջողվել է զինվածանձին վնասազերծել առաջին կրակոցից անմիջապես հետո:

Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի նկատմամբ բռնությունգործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը ևքրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին սպանելու նպատակով կրակոցներ արձակել, սակայն նույն աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանելդատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, այնուհետև՝ վնասազերծել նրան՝ հետխլելով ատրճանակը: Դատապարտյալը դիմել է փախուստի, որին հետապնդել են ՔԿՀ երկուաշխատակից և բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի աջակցությամբ տվյալմասնաշենքի մուտքի մոտ բռնել նրան՝ կանխելով փախուստը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրադատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդմասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

1988թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվելկալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվելէ դատարան։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: