Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը կուլ է տվել ածելի և ասեղ իր դեմ կիրառվող դաժան վերաբերմունքի պատճառով: Այս մասին AraratNews-ին հայտնեց ԱՆ ՔԿՀ մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանը: Դատապարտյալ Համլետ Ղազարյանը ածելին և ասեղը կուլ տալուց հետո բանավոր հայտարարել է իր կատարած քայլի մասին:
Ըստ Գոռ Ղլեչյանի դատապարտյանը հրաժարվել էր ռենտգեն հետազոտություն անցնելուց, սակայն նա նաև ավելացրեց, որ. «Հնարավոր է, արդեն կատարել են, որովհետև նա հիմա գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության ներքո»:
Դատապարտյալի հարազատների այն պնդմանը, թե հենց բուժքրոջ ու հսկիչի առաջ է դատապարտյալը ինքնավնասման համար կուլ տվել ածելին ու ասեղը՝ ԱՆ ՔՀԿ մամլո խոսնակը պատասխանեց. «Նման բան տեղի չի ունեցել: Մենք իմացել ենք նրա կատարած քայլի մասին, երբ դատապարտյալն ինքն է բանավոր հայտարարություն արել, և ուղարկել ենք նրան հիվանդանոց»: