տուն Լուրեր Դաշնակցությունն ամբողջական պատասխանատվություն ստանձնեց երկրի վիճակի համար

Դաշնակցությունն ամբողջական պատասխանատվություն ստանձնեց երկրի վիճակի համար

82
0

hydՀՅԴ-ն ընդհանուր քաղաքական պատասխանատվություն է ստանձնում երկրի կառավարման բոլոր ոլորտների համար։ Այդ մասին նախագահական նստավայրում «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր» անվանումը կրող հուշագրի ստորագրումից հետո կայացած ճեպազրույցում ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով, հուշագիրը երկար աշխատված հիմնարար փաստաթուղթ է։ «Այն ինչ-որ առումով ճանապարհային քարտեզ է, որում դրված են երկու ուժերի նպատակները, նաեւ նախագահի վերջին ելույթի դրույթները»,- ասել է Վարդանյանը։ Նա նաեւ համոզված է, թե կոալիցիա կազմելով ՀՅԴ-ի նկատմամբ ժողովրդի վստահությունը չի նվազի։

«Այս փաստաթղթով համատեղելով քաղաքական ուժերի հնարավորությունները, կարողանալու ենք մեր երկրում որակական, արմատական ուղի բացել։ Տա Աստված, եւ այդքան կամք ունենք, որ այս փաստաթղթից բխող անելիքները կարողանանք կյանքի կոչել։ Այլեւս ընդհանուր պատասխանատվություն ենք ստանձնում, պատասխանատվությունը բոլոր ոլորտներին է վերաբերում»,- նշել է նա։ Աղվան Վարդանյանը հերքել է տեղեկությունները,թ ե դրսի դաշնակցականները դժգոհ են կոալիցիա կազմելու որոշումից։

Իսկ ԿԳ նախարարի պաշտոնին հրաժեշտ տվող, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե հուշագրով քաղաքական նոր մշակույթի հիմք է դրվում։

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք հարիր է իշխանությանը, որ քաղաքական ակտիվիստների նկատմամբ հետապանդումներ են ընթանում« Աղվան Վարդանյանը խուսափողական պատասխան տվեց. «Գնահատականներին հիմա անդրադառնալու ժամանակը չէ, բայց մեր փաստաթղթում նաեւ այս խնդիրներին անդրադառնալու ենք»։ Մասնավորապես, խոսքը վերաբերում էր Վարդգես Գասպարիի դեպքին, սակայն ՀՅԴ ներկայացուցիչը հրաժարվեց կոնկրետ պատասխան տալ։