տուն Լուրեր Դաշնակցությունը նախապես լեզու է գտել իշխանությունների հետ. Տիգրան Կարապետյան

Դաշնակցությունը նախապես լեզու է գտել իշխանությունների հետ. Տիգրան Կարապետյան

95
0

fvvv

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ասում է, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին որպես քաղաքացի չի մասնակցի. չեն արծարծվելու  ամենագլխավոր հարցերը, իսկ կազամակերպիչներին էլ չի պատկերացնում որպես հակաուժ. «Դրանք ուժեր են, որոնք համագործակցում են իշխանության հետ, համագործակցեցին ու ստացան վարչապետի, նախարարների պաշտոն, հզորացնում են իրենց դիրքերը, եթե քայլեր արվեր ի շահ ժողովդրի, մենք կմիանայինք: Իրենք իշխանությունների մի թևն են», — araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյան: Այն հարցին, թե Դաշնակցության քայլն ինչ էր նշանակում, Տիգրան Կարապետյանն ընդգծեց` Դաշնակցությունը նախապես լեզու է գտել իշխանությունների հետ, չէ՞ որ իրենք միշտ էլ իշխանամետ են եղել: