Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մեկնաբանելով ՀՅԴ-ի հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին չմասնակցելու որոշումը, հույս հայտնեց, որ անկախ այդ մեկ կետից, Դաշնակցությունը հանրահավաքից հետո այլ մոտեցում կցուցաբերի` շարունակելով համատեղ պայքարը: Araratnews.am-ի այն հարցին, թե ՀՅԴ-ի այս որոշումն արդյոք իշխանություններին օգնություն չէ՞ր, բանախոսը պատասխանեց. «Դաշնակցության քայլը այս իրավիճակում որոշակի օգնություն էր իշխանություններին, դա չեմ կարող ժխտել: Բայց եթե իշխանությունները չընդունեն Դաշնակցության պահանջները, ինչպես իրենք են հայտարարել, միանշանակ, դեմ են լինելու: Իսկ կշարունակվի՞ նրանց օգնությունը իշխանություններին, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը»:
Շողիկ Գալստյան