տուն Լուրեր Դասասենյակ` հերոսի անունով

Դասասենյակ` հերոսի անունով

209
0

ca967ca2c924cd9384c259e032f86b37fc3899aa

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում հանդիսավոր պայմաններում բացվել է դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված շարքային, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կրթօջախի աշակերտները ներկայացրել են Սասուն Մկրտչյանի կենսագրությունն ու մարտական ուղին, կատարած սխրանքը: Հուշ-ցերեկույթն ուղեկցվել է մեր ազգային ազատագրական պայքարի հերոսական էջերով ու հայրենասիրական երգերով: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, Սասունի ծնողները, հարազատները, զինակից ընկերներն ու դասընկերները, բազմաթիվ հյուրեր: