տուն Լուրեր Դասագրքերը բարդ լեզվով են գրված և մեծ ծավալով տեղեկատվություն են պարունակում

Դասագրքերը բարդ լեզվով են գրված և մեծ ծավալով տեղեկատվություն են պարունակում

74
0

ashotyanՀանրակրթական դպրոցների դասագրքերի մեծ մասը բարդ լեզվով է գրված: Այս մասին ՀՀ հանրային խորհրդի անդամների, կրթության ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Մենք գրում ենք դասագրքերն այնպես, ինչպես կարողանում ենք: Թող ինձ ներեն մեր ակադեմիկոսները: Ես մի փորձ կատարեցի` մենք հաղթող ճանաչեցինք մի շարք այլ երկրների` հիմանականում ռուսական դասագրքեր:

Բարձրացվեց մի խայտառակ լրատվական աղմուկ, ինձ մեղադրեցին բոլոր մեղքերի` ներառյալ ազգային մանկավարժական դպրոցի քայքայման մեջ, քանի որ ներմուծում էի օտար հեղինակների դասագրքեր: Խոստովանենք` եթե չենք կարողանում ճիշտ մաթեմատիկայի դասագիրք գրել, բերենք դրսից, գանք կոնսենսունսի: Եթե ոչ, ուրեմն, սիրելի գիտնականներ, գրեք ավելի լավ գրքեր»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով` գրքերը բարդ լեզվով են գրած և մեծ ծավալով տեղեկատվություն են պարունակում:

«Մենք կարողանում ենք մեր գրքերով հակակրանք առաջացնել այնպիսի հրապուրիչ առարկաների նկատմամբ, ինչպիսին են պատմությունն ու գրականությունը»,- շեշտեց նա:

Արմեն Աշոտյանի խոսքով` ծանր են բնագիտության, գրականության և որոշ այլ առարկաների ծրագրերը: