տուն Լուրեր Դասադուլ՝ Մեծ Բրիտանիայում

Դասադուլ՝ Մեծ Բրիտանիայում

89
0

la-na-nn-seattle-school-strike-continues-with--001

Մի քանի հազար բրիտանական ընտանիքներ իրենց երեխաներին չեն ուղարկելու դպրոց` ի նշան դպրոցում ուսումնական ծրագրի դեմ բողոքի, հայտնում է BBC-ն:

Let our kids be kids (Թույլ տվեք մեր երեխաներին երեխա մնալ) ծնողական շարժումը բողոքում է, որ դպրոցների աշակերտները չափազանց մեծ ծանրաբեռնվածության են ենթարկվում  նոր կրթական համակարգի ու SAT թեստերի  ներդրման պատճառով:

Ինչպես ամբողջ կրթական ծրագիրը, այնպես էլ թեստերը դարձել են ավելի բարդ: Ծնողների համոզմամբ` երեխաներին ավելորդ ծանրաբեռնելը հոգեբանորեն ճնշում է նրանց: Նրանք պահանջում են վերադառնալ նախկին կրթահամակարգին: