«Քնից նոր եմ արթնացել, բայց արդեն հոգնած եմ»¦ կամ՝ «առանձնապես ոչինչ չեմ արել, բայց, չգիտես ինչու՞, հոգնած եմ»:
Այսօր նման բողոքներ լսում ես յուրաքանչյուրից ու մտածում՝ ի՞նչ է եղել, ի՞նչն է պատճառը, որ շուտ ենք հոգնում, քնելիս էլ լավ չենք հանգստանում:
Պատճառները քիչ չեն ու դրանցից են՝
Ձեզ «թունավոր» մարդիկ են շրջապատում
Եթե գործընկերներն անընդհատ բողոքում են կյանքից ու ինչ որ բանից նյարդայնացած են, ապա ուզեք, թե չուզեք, սեփական կամքից անկախ, ներքաշվում եք նրա ապրումների մեջ: Ու կապ չունի՝ մասնակցո՞ւմ եք խոսակցությանը, թե ոչ, միևնույն է, լարվում եք: Ու դա հոգնեցնում է, հյուծում: Ուստի, ուշադիր եղեք ու հնարավորինս խույս տվեք նման զրույցներից:
Սխալ սեքս
Կամ՝ սխալ ժամանակին սեքս: Բանն այն է, որ օրգազմի ժամանակ արտադրվում է պրոլակտին հորմոնը: Այն օրգանիզմը թուլացնում է: Դա է պատճառը, որ սեքսից հետո շրջվելու ու քուն մտնելու անզուսպ ցանկություն է առաջանում, ինչը, երբեմն առողջ քուն ապահովելու լավագույն միջոցն է: Սակայն, ինտենսիվ սեքսը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Սրանից կարելի է հետևություն անել. պետք է սեքսով զբաղվել քնից առաջ, հակառակ պարագայում, աշխատանքի գնալու համար արթնացումը կվերածվի տառապագին զղջման:
Մագնեզիումի անբավարարություն
Այս միկրոտարրը, առողջ նյարդային համակարգից բացի, պատասխանատու է քնի որակի համար: Եթե օրաբաժնից բավարար քանակությամբ մագնեզիում չենք ստանում, ուրեմն ավելի շատ ընկույզ, լոբազգիներ, սերմեր ու կանաչի պետք է ներառվի սննդի մեջ:
Երբեմն, հոգնածության պատճառ է դառնում չսիրած աշխատանքը
Բազմաթիվ հետազոտություններով է ապացուցվել է, որ այն մարդիկ, որոնք չեն սիրում իրենց աշխատանքը՝ դժվարությամբ են զարթնում կամ էլ խնդիրներ ունեն քնելու հետ կապված:
Քիչ եք շարժվում
Շաբաթական ընդամենը 2,5 ժամ կանոնավոր ֆիզիկական բեռնվածությունը կրկին նվազեցնում է հոգնածությունն օրվա ընթացքում:
Արևի լույսի անբավարարություն
Երբ մարդիկ բավարար քանակով արևի կամ էլ պայծառ լույս են ստանում, նրանց օրգանիզմում մելատոնինի մշակման շրջափուլը կանոնավոր է կատարվում ու գիշերվա քունը հանգիստ է լինում; Հենց նույն պատճառով էլ, սխալ է գաջեթներով անկողին մտնել կամ էլ կարդալը. էկրանի լուսավորությունը թեկուզև աննշան, խթանում է ուղեղն ու դրանից էլ քունն անհանգիստ է դառնում:
Սթրեսի փակ շղթա
Սթրեսը ոչ միայն նյարդային համակարգն է ընկճում, այլև անքնություն է առաջացնում: Իսկ եթե լավ չեք քնել, ապա ցանկացած խնդրի ցավոտ եք արձագանքում: Ու ստեղծված փակ շղթայից դուրս գալու համար փորձեք ձեր խնդիրները լուծել օրվա ընթացում ու դրանք ձեզ հետ անկողին մի տարեք; միևնույն է, գիշերը դրանց մասին մտածելով՝ դրական ընթացքի վրա չեք կարող ազդել:
Աուտոիմունային կամ այլ խանգարումներ
Չի բացառվում, որ մշտական հոգնածության զգացման պատճառն առանց կողմնակի միջամտության լուծել անհնար լինի: Երբեմն հոգնածության պատճառ է մակերիկամների կամ էլ վահանագեղձի հորմոնների անբավարար քանակությունը, ինչը, ի դեպ, երբեմն նույնիսկ կարող է կյանքից զզվելու զգացում առաջացնել: Տվյալ խնդիրը հնարավոր է լուծել միայն մասնագետ բժշկի միջամտությամբ:
Եթե շատ եք ռաֆինացված մթերք օգտագործում
Սա նշանակում է, որ ձեր օրաբաժնում քիչ է թարմ մթերքը: Եթե դուք սնվում եք հացով, մակարոնեղենով, թարմ բանջարեղեն ու մրգեր գրեթե չեք ուտում, բնականաբար քրոնիկ հոգնածություն կզգաք: Սննդի նույնիսկ մեծ քանակը չի կարող փոխարինել թարմ վիտամիններին:
Ուշ զարթնելը
Զարթուցիչի ձայնը խլացնում ու շարունակում ենք քնել: Ինչ քաղցր է առավոտյան քունը տաք անկողնում:
Սակայն, առավոտյան վաղ վերկացն ավելի օգուտ է քան §մի քիչ էլ քնելը¦: Ուսումնասիրություններով ապացուցվել է, որ առավոտյան ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում, քան օրվա ցանկացած այլ ժամի: Նրանք, ովքեր վաղ են սիրում արթնանալ, հասցնում են շատ բան անել, կենտրոնանալ, սթափվել ու թոթափել քունը, իսկ արդյունավետությունը ոչ միայն աշխատանքին է վերաբերվում, այլև կյանքում ձեռքերումներին: