տուն Լուրեր Դարձյալ ծառայողական մեքենաներ են կրճատվել

Դարձյալ ծառայողական մեքենաներ են կրճատվել

70
0

Davit-Harutyunyan

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ  այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ևս 30 մեքենա է կրճատվել:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ բյուջեից ուղղակի և անուղղակի ֆինանսավորվող մեքենաների թիվը կրճատվում է 798-ով, իսկ հանրապետական գործադիր մարմիններում այդ մեքենաների թիվը 137-ն է:

Նա ներկայացրեց նաև արձանագրային որոշում, որում ցույց է տրվում, թե որ մարմիններում քանի մեքենա է կրճատվում: