Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ Շմիդտը Ձերդ Գերազանցություն Մարգարեթ 2-րդին է ներկայացրել գործող կառավարության հրաժարականը։ Ձախակողմյան կոալիցիայի կուսակցությունները՝ Դանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, պարտություն էր կրել հունիսի 18-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։
Քվեարկողների ձայների ավելի քան 52 տոկոսը ստացել են աջակողմյան «կապույտ» բլոկի կուսակցությունները, որը ղեկավարում է Լիբերալների առաջնորդ Լարս Լեկկե Ռասմուսենը, գրում է ՏԱՍՍ-ը։