Դանիայի ընդդիմադիր ձախկենտրոնական բլոկը` լիբերալ-պահպանողական «Վենստրե» կուսակցության առաջնորդ Լարս Լյոկե Ռասմուսենի գլխավորությամբ հաղթել է Դանիայի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Պահպանողական կուսակցությունների կոալիցիան ստանում է խորհրդարանի 175 տեղերից 90-ը: Իշխող կոալիցիան գործող վարչապետ Հելլե Տորնինգ-Շմիդտի գլխավորությամբ ստացել է 85 մանդատ: