Դանիայի միգրացիայի, ինտեգրացիայի և կացարանների նախարարությունը հայտարարել է անօրինական ներգաղթյալների ներհոսքի դեմ պայքարի շրջանակներում նոր քայլերի ձեռնարկման մասին, հաղորդում է Reuters-ը:
«Կառավարությունը սահմանային հսկողության ուժեղացումը համարում է անհրաժեշտ քայլ անօրինական ներգաղթի կանխարգելման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Դանիայի սահմանների հսկողությունը կուժեղացվի 10 օրով: