Դանիայի միգրացիայի նախարարությունը հայտարարել է, որ ամբողջությամբ դադարեցվել է վիզաների տրամադրումը էլեկտրոնային համակարգի խափանման պատճառով, հայտնում է Korrespondent-ը:
«Արտասահմանում Դանիայի ներկայացուցիչները և միգրացիոն ծառայությունը ներկայում չեն կարող մշակել վիզայի ստացման դիմումները` էլեկտրոնային վիզային համակարգի խափանման պատճառով: Այժմ անհնար է ձևակերպել և տրամադրել վիզաներ ինչպես արտասահմանյան ներկայացուցչություններում, այնպես էլ միգրացիոն ծառայությունում: Բացի դրանից` անհնար է նաև Դանիայի արտաքին սահմաններին Շենգեն վիզայի թվային հայտերի ընդունումը»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Դեռևս անհայտ է, թե երբ մասնագետները կվերականգնեն վիզաների տրամադրման էլեկտրոնային համակարգը: