տուն Հասարակություն Բժիշկ Դանակահարված բժիշկը վիրահատվել է. նոր մանրամասներ

Դանակահարված բժիշկը վիրահատվել է. նոր մանրամասներ

124
0

danak

Այսօր առավոտյան դանակի հարվածներից ստացած վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրու 3-րդ պոլիկլինիկայի ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը: Գյումրու բժշկական կենտրոնից  Araratnews.am-ին հայտնեցին, որ  Արտուշ Ասատրյանի վիրահատությունը անցել է բարեհաջող: «Բժշկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք, գլխի շրջանում վերքեր ու աջ դաստակի հեմատոմա: Արտուշ Ասատրյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն,գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնեցին Գյումրու բժշկական կենտրոնից:

Տեղեկացնենք, որ Արտուշ Ասատրյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար «Գյումրի» ԲԿ էին այցելել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ու առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 112-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան, ու ձեռնարկվում են քննչական և դատավարական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: