տուն Քաղաքական Միջազգային Դամասկոսի բնակելի թաղամասերում ռումբեր են ընկել

Դամասկոսի բնակելի թաղամասերում ռումբեր են ընկել

75
0

120317105516-damascus-twin-blasts-story-topԴամասկոսի բնակելի թաղամասերում օգոստոսի 27-ին ռումբեր են ընկել, ինչի հետևանքով յոթ մարդ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ` ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք մտել են Ջոբար թաղամաս, առավոտյան ռումբեր են արձակել: Բացի մարդկային վն ասներից, նաև բնակելի տներ են վնասվել:

Աղբյուրը տեղեկացնում է, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Ռուիսա Ջուրա Տանբուր բլրի վրա` այնտեղ ոչնչացնելով ահաբեկչական խմբավորման վերջին «որջերը»: Միևնույն ժամանակ, Հալեպում ռազմական գործողությունների ընթացքում Սայիդ Ալի շրջանում 46 ահաբեկիչներ են սպանվել: Ահաբեկիչները վնասներ են կրել նաև Թադմուրի շրջանում: