Ապրիլին մեծ էկրաններ կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմ, որը կոչվում է «Կանչ»: Ֆիլմի սաունդթրեքը կատարում է երգչուհի Դալիթան: Avagyan Production-ի որոշմամբ համանուն երգի հիման վրա մարտի 23-ին, Մեգերյան կարպետ գորգերի գործարանում նկարահանվեց տեսահոլովակ:
Ռեժիսոր՝ Գուժ Թադևոսյան
Օպերատոր՝ Էդգար Մեսրոպյան
Կոմպոզիտոր՝ Կոմպոզիտորների միության անդամ Էդմոնդ Մակարյան
Եգչուհի՝ Դալիթա
Նվագակցող դուդուկահար՝ Թաթուլ Համբարձումյան
Հագուստի դիզայն և տրամադրում Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի
Համագործակցություն՝ Ապրիլի 14-ից քաղաքի բոլոր կինոթատրոններում էկրան կբարձրանա “Կանչ” գեղարվեստական ֆիլմը, որի համանուն սաունդթրեքի հիման վրա այսօր նկարահավեց տեսահոլովակ: Ֆիլմը արտադրող ընկերությունը Avagyan production-նն է, որը, թե տեսահոլովակի նկարահանման, և, թե սաունդթրեքի կատարման համար իբրև հին բարեկամ(Դալիթան նկարահանվել է նաև Avagyan production-ի նախորդ՝ “Ճամբարում” ֆիլմում) և լավագույն կատարողներից մեկը ընտրել է երգչուհի Դալիթային:
Երգի անուն՝ Կանչ