տուն Քաղաքական Միջազգային Դալայ-լաման կարծում է, որ միայն գրավիչ կինը կարող է իր տիտղոսի փոխանորդը...

Դալայ-լաման կարծում է, որ միայն գրավիչ կինը կարող է իր տիտղոսի փոխանորդը դառնալ

78
0

Dalai Lama_Kand_0Դալայ-լաման հայտարարել է, որ կինը, ով կդառնա իր տիտղոսի փոխանորդը, պետք է «շատ գրավիչ» լինի, հաղորդում է The Telegraph-ը:

Դալայ-լաման ասել է, թե հնարավոր է, որ իրեն կին փոխարինի` հիշեցնելով, որ երկու տարի առաջ իր հարցազրույցներից մեկում ասել է, թե կինը դալայ-լամայի դերում շատ լավ քայլ կլինի «մեր անհանգիստ աշխարհում», քանի որ իգական սեռը սեր ու կարեկցանք ցուցաբերելու կենսաբանորեն ավելի մեծ պոտենցիալ ունի:

«Եթե նա կին է, նրա դեմքը շատ գրավիչ պետք է լինի»,-հավելել է նա: