տուն Լուրեր ԴԱՀԿ աշխատողներն ու պարտապանի որդին ծեծել են իրար. նախաքննություն

ԴԱՀԿ աշխատողներն ու պարտապանի որդին ծեծել են իրար. նախաքննություն

84
0

20.05.14-425513-773712-3479ԴԱՀԿ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցը հաղորդում է տվել այն մասին, որ իր վարույթում գտնվող կատարողական վարույթի հիման վրա բնակարանից վտարման աշխատանքներ իրականացնելու ժամանակ պարտապանի որդին հայհոյանքներ է հնչեցրել իր ու գործընկերների հասցեին, քարեր է նետել իրենց ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է ծառայության աշխատակիցներից մեկին, որի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել:

Պարտապանի որդին, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ վտարման նպատակով իր ընտանիքի փաստացի բնակության վայրը հանդիսացող բնակարան այցելած ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նույն շենքի բակում իրեն ծեծի են ենթարկել՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին եւ իրեն պատճառել մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն: