տուն Լուրեր Դաղստանում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Դաղստանում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է եղել

115
0

8b9ec6751012634cd8b75a967a0ed754

Դաղստանի հյուսիսում շաբաթ օրը  5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, հայտնում է Ռիա Նովոստին` հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Կազբեկի շրջանի Բուրտունայ գյուղից հյուսիս-արևելքում, գիշերը, Երևանի ժամանակով 01:17-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 68,1 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: