Դաղստանի իրավապահ մարմինները հայտարարել են, որ «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմկերպությանը եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու համար դաղստանցիները Սիրիա են մեկնում Ադրբեջանի վրայով:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` նշելով, որ Դաղստանը Սիրիա մեկնած նվազագույնն իր 20 բնակիչների նկատմամբ միջազգային որոնում է հայտարարել:
«Տարվա սկզբներին Դաղստանի նվազագույնը 20 բնակիչներ հեռակա մեղադրվել են, ձերբակալվել կամ էլ Ինտերպոլի միջոցով միջազգային որոնման են հանձնվել: Նրանք միացել են Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ջիհադականներին: Բազմաթիվ քրեական գործեր ապացուցում են, որ ջիհադականները Ադրբեջանի վրայով անցնում են նախ Թուրքիա, հետո` Սիրիա: Ահաբեկիչները վարժեցման ճամբարներ ունեն նաեւ Եգիպտոսում: Այնտեղ նրանց պատրաստում են, սովորեցնում արաբերեն, հետո ուղարկում Սիրիա», -նշել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը:
Դաղստանից Սիրիա են մեկնում ինչպես փոքր գյուղերի, այնպես էլ մեծ քաղաքների բնակիչները: Նրանք հիմնականում 30 տարեկան երիտասարդներ են: Մեկնածներից ոմանք հեռախոսային կապ են պահպանում իրենց մերձավորների հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: