տուն Լուրեր Դադարեցվել են Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի լիազորությունները

Դադարեցվել են Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի լիազորությունները

78
0

harkadirՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն, օգոստոսի 19-ին ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ:

Ինչպես տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ տվյալ հարկադիր կատարողի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարողական վարույթներ չեն հարուցվել և կատարողական գործողություններ չեն իրականացվել: Հիմքեր կան ենթադրելու, որ հարկադիր կատարողի կողմից հնարավոր է կատարված լինի գումարի յուրացում:

Միհրան Պողոսյանի հրամանով հարկադիր կատարողի լիազորությունները դադարեցված են մինչև ծառայողական քննության ավարտը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գրություն է ուղարկել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:

Հարկադիր կատարման ծառայությունը հետամուտ է նման դեպքերի բացահայտմանը՝ նպատակ հետապնդելով Ծառայությունում ունենալ միայն օրենքի տառը հարգող, արդարամիտ ու ազնիվ հարկադիր կատարողներ: