Երեկ Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ տարեց ակտիվիստին հարվածած ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:
Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Վերջինս նշեց նաև, որ դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: