տուն Լուրեր «Դադարեցրեք Brexit-ը»․բողոքի ակցիաներ Լոնդոնում

«Դադարեցրեք Brexit-ը»․բողոքի ակցիաներ Լոնդոնում

79
0

brit

Մեծ Բրիտանիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ մասնակցելու Եվրամիությունից երկրի դուրս գալու դեմ բողոքի ակցիային: Այս մասին գրում է Reuters-ը:

«Միավորվենք հանուն Եվրոպայի» քայլերթը պետք է ավարտվի Խորհրդարանի հրապարակում, որտեղ այս շաբաթ ահաբեկչություն իրականացվեց. հարձակման հետեւանքով 4 մարդ զոհվեց: Ակցիայի մեկնարկին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը:

Ցուցարարները ԵՄ-ի դրոշներ եւ «Դադարեցրեք Brexit-ը», «Որն է ծրագիրը» կարգախոսներով պաստառներով են: