տուն Լուրեր Դա ճիշտ ճանապարհ չէ

Դա ճիշտ ճանապարհ չէ

86
0

24.09.32

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել պետական պարտքի ներգրավելու հնարավորությունը կառավարության մասով ավելացնելու նախագծին:

«Դա հնարավորություն է տալիս կառավարության պարտքը առանձնացնել և տարբերակել: Մենք կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նախագծին դեմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

«Վիճակագրական տարբեր մանիպուլյացիաներով փորձում են անցկացնել: Ես նույնիսկ հարց տվեցի փոխնախարարին, ասեցի Դուք Ձեր ասածին հավատո՞ւմ եք: Արտահերթ ռեժիմով բերել, ինչ-որ վիճակագրություն ճշտել»,- մեկնաբանելով խմբակցության տեսակետը, ասաց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: