տուն Լուրեր Դա պետական կառույց է, ի՞նչ մոնոպոլիա. Հովիկ Աբրահամյանն` Արծվիկ Մինասյանին

Դա պետական կառույց է, ի՞նչ մոնոպոլիա. Հովիկ Աբրահամյանն` Արծվիկ Մինասյանին

100
0

56603

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատվեց իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգը: Նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով նշեց, թե որոշման ընդունման դեպքում ոլորտն ազատականացվում է: Ըստ Մինասյանի` ներկա մենաշնորհային ոլորտը դարձնում են ավելի բաց, մրցակցային՝ նաև մասնավոր իրավաբանական անձանց մասնակցության հնարավորություն ընձեռելով, քանի որ այդ պահի դրությամբ ստուգաչափման իրավասությամբ օժտված էր միայն Չափագրության ազգային ինստիտուտը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք դա մոնոպոլիա է, Արծվիկ Մինասյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այս կարգով թույլտվություն է տրվում նաև առանձին իրավաբանական անձանց: «Հասկացանք, բայց դա պետական կառույց է, ի՞նչ մոնոպոլիա»,- հարցրեց վարչապետը: «Որպես ծառայության մատուցման տեսակետից»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը: