Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է լրագրողների հետ զրույցում տարած հաղթանակը:
«Գոլ խփելուց հետո երևի կենտրոնցվածությունը կորցրինք և գոլ բաց թողեցինք: Խաղը դժվարացավ. չնայած՝ մինչև գոլ խփելն էլ բարդ էր: Կարելի է ասել՝ այսօր իմ օրը չէր. հնարավորություններ բաց թողեցի, բայց ֆուտբոլ է ամեն ինչ պատահում է: Լավ է, որ հաղթեցինք, 3 միավոր վաստակեցինք», – ասաց Մխիթարյանը։
Խոսելով խաղի ամենաբարդ հատվածի մասին նա նշեց իր չիրացրած 11 մետրանոցիցը։
Իսկ խոսելով Մակեդոնիայի հետ առաջիկա խաղի մասին, Մխթարյանը նշեց, որ իրենք գնում են հաղթանակի հետևից:–0–