Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը անկեղծորեն խոստովանել է, որ ինքը համագործակցում է ԱՄՆ-ի կառավարության հետ` 2016-ին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում ենթադրյալ ռուսական միջամտության գործի հետաքննության համար. հաղորդում է Tvzvezda.ru-ն:
Առցանց ուղիղ եթերի ժամանակ սոցցանցի իր էջում Ցուկերբերգը նաև հայտնել է, որ մտադիր է համապատասխան տեղեկատվություն փոխանցել ԱՄՆ-ի իշխանություններին:
Facebook-ի հիմնադիրը խոստացել է, որ ընկերությունը շարունակելու է վարել իր հետաքննությունը՝ պարզելու, թե ի´նչ է կատարվել է սոցցանցում անցած ընտրությունների ժամանակ: